Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Թուրքից ավելի թուրք լինելու նուրբ արվեստը

Թուրքից ավելի թուրք լինելու նուրբ արվեստը
15.04.2024 | 20:03

Քոչարյան Անդոն հայտարարել է, որ Նիկոլը չի հավատում, որ Ցեղասպանության զոհ է դարձել 1,5 մլն հայ և մտադիր է հերթով գտնել ու հաշվել ազգանունները:
Բնականաբար՝ բոլոր անունները չեն գտնելու: Սրանք հասել են այն ողորմելի, թուրքի առաջ ծնկած, նսեմացած վիճակին, որ մեր պատնության մեջ առաջին անգան փորձ են անում պետական մակարդակով ժխտել Հայոց Ցեղասպանության փաստը:
Դե, եթե «հայ» կոչվող Նիկոլն ու Անդոն են կասկածի տակ դնում Ցեղասպանության և 1,5 մլն հայի կոտորելու փաստը, ապա թուրքն ինչու՞ պետք է ընդունի:
Բազմաթիվ թուրքեր ընդունել և բարձրաձայնել են այդ մասին: Դուք թուրքից ավելի թուրք եք:

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.1
Ես վանեցու թոռ եմ:
Տատիկիս ընտանիքն անցել է գաղթի ճանապարհը և այդ ճանապարհին քչերն են կենդանի մնացել: Ցուցակումդ խոշորացույցով փնտրելու եմ գաղթի ճանապարհը չանցած բարեկամներիս:

Հ.Գ.2.
Ի դեպ, Հայաստանի ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել օրենքի նախագծին, որով առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Օրենքի նախագիծն առաջարկել է հանձնաժողովի փոխնախագահ, ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Վաղը ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկելու է առաջարկված նախագիծը:
Հարց է առաջանում՝ Ռուստամ Բաքոյանն արդեն հերթով գտել ու հաշվե՞լ է ցեղասպանության զոհերի ազգանունները:

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ